Ընդունելություն

ԵՐԵՎԱՆԻ ՁԱՅՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

ՎՈԿԱԼ-ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՄԱՍՆԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2020-2021 ՈՒՍ. ՏԱՐՎԱ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Դպրոցի 1-ին դասարան կարող են ընդունվել 6-9 տարեկան այն երեխաները, որոնք ունեն համապատասխան ձայնային և երաժշտական տվյալներ:

Ուսման տևողությունը 7 տարի:

Սովորելու ընթացքում աշակերտներին դասավանդում են հետևյալ առարկաները՝ մեներգեցողություն (դասական վոկալ), դաշնամուր, երգչախումբ և տեսական առարկաներ (սոլֆեջիո, երաժշտական գրականություն) :

Դպրոց կարող են ընդունվել նաև 10-12 տարեկան հասակում, անցնելով նույն առարկաները: Նրանց համար սահմանված է հնգամյա ուսման տևողություն:

Դպրոցում գործում է  նաև  գեղագիտական բաժին: Մանրամասներին տեղեկանալու համար զանգահարել ստորին նշված հեռախոսահամարներին:

Հայտերը ընդունվում են առցանց  , ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը

  1. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  2. 4 լուսանկար /3×4/ չափսի
  3. Ծնողներից մեկի  անձնագրի պատճեն գրանցման էջով
  4. Կոնտակտային հեռախոսահամար

Հայտերն  ընդունվում են  մինչև օգոստոսի  31-ը ներառյալ:

Դպրոցի հասցեն՝ Երևան, Չայկովսկու փողոց 27, հեռախոսներ՝ +37491213437, +37493213437,  +37491006507

Էլեկտրոնային հասցեներ` vocal@info.am     sharto@yandex.ru