Դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին:
Դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Տեղակայված է Ալ.Սպենդիարյանի անվ. թիվ 1 երաժշտական դպրոցի 1-ին հարկում :
Դպրոցը միակն է իր տեսակի մեջ ոչ միայն հանրապետությունում ,այլ նաև նրա սահմաններից դուրս:
Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար :
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոփոխման շրջանում (մուտացիա)գտնվող աշակերտները:Աշակերտներին բացի վոկալ առարկայից դասավանդվում են նաև հետևյալ մասնագիտական առարկաները ՝ դաշնամուր,տեսական առարկաներ,խմբավարություն,երգչախումբ:
Դպրոցում գործում են երկու երգչախումբ՝ փոքր 1-3-րդ դասարաններ , մեծ 4-10-րդ դասարաններ :
Վ-ԵՄԴ մեծ երգչախումբը հանդիսանում միջազգային,համամիութենական և հանրապետական մրցույթների դափնեկիր:
Երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել նաև Օդեսայում,Մինսկում,ՀՀ մի շարք քաղաքներում և այլն :
Վ-ԵՄԴ-Ի մեծ երգչախումբը 1985թ. Ներկայացրել է ՍՍՀՄ-ը երգչախմբային միջազգային մրցույթում ՝Հարավսլավիայում և արժանացել դափնեկրի կոչման:
Վ-ԵՄԴ-ի սաների ուժերով բեմադրվել են բազմաթիվ մանկական օպերաներ և մյուզիքլներ՝ Գ.Գլադկով ՛՛Երկնագույն շնիկը՛՛, Մ.Դունաևսկի ՛՛Մերի Պոպինս՛՛, Զյուսմաեր ՛՛Անվանակոչություն՛՛, Մ.Մազմանյան ՛՛Ճուտիկ՛՛, Ռոջերս ՛՛Երաժշտութան ձայներ, Բրիտեն ՛՛Նոյան Տապան՛՛, Լ. Բարդ ՛՛Օլիվեր Թվիստ՛՛ (2012թ առժանացել է ԳՐԱՆ -ՊՐԻ մրցանակի) և այլն:
1989թ. Դեկտեմբերի 7 –ին տեղի ունեցավ Պերգոլեզիի ,,Ստաբատ Մատեր,, ներկայացումը նվիրված երկրաշարժի տարելիցին:
2001թ.,,Երևան ,, հեռուստաալիքը հատուկ հաղորդաշար պատրաստեց դպրոցի մասին ՛՛Բելկանտո՛՛ խորագրով, որը մեկնաբանում եր մանկական ձայնի հետ աշխատելու հիմնական մեթոդները՝ մինչմուտացիոն,մուտացիոն և ետմուտացիոն ժամանակաշրջաններ:
Դպրոցի սաներից մի քանիսը 2003թ. ք.Մոսկվաում ելույթ ունեցան Հայաստանի կամերային նվագախմբի հետ Ա .Խաչատրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Վ-ԵՄԴ-ի մի շարք շնորհալի աշակերտներ հանդիսանում են Վ.Սպիվակովի կրթական ֆոնդի թոշակակիրներ, որոնք համերգներով հանդես են եկել ք.Մսկվայում՝ Զառա Դելուխանյանի և Սանկտ-Պետերբուրգում Ելենա Օբրազցովայի հոբելյանական համերգներին ինչպես նաև Լոնդոնում,Հունաստանում ,Եգիպտոսում և այլն:
Շրջանավարտների մեծ մասը շարունակում է ուսումը երաժշտական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ երաժշտական ուսումնարաններում, կոնսերվատորիայում և մանկավարժական պետական համլսարանում:
Դպրոցը միշտ գտնվել է երաժշտական հասարակության ուշադրության կենտրոնում և համագոծակցել բազմաթիվ պետական կոլեկտիվների հետ՝ Ալ.Սպենդիարյանի անվ.օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցություն է ունեցել Մոցարտի ՛՛Կախարդական սրինգ՛՛ և Բիզեի ՛՛Կարմեն՛՛ օպերաների համերգային կատարմանը, ինչպես նաև համատեղ գալա-համերգներ նույն թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մեր շրջանավարտները ներկայիս դրությամբ հանդիսանում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ՝ Առնոլդ Քորարյան, Արծվիկ Դեմուրչյան, Վարդուհի Խաչատրյան, Սյուզաննա Մելքոնյան, Սարգիս Աղամալյան, Լիլիթ Սողոմոնյան:
Դպրոցը մինչ օրս մեծ եռանդով շարունակում է իր մանկավարժական և համերգային գործունեությունը: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած բոլոր համերգներին, մրցույթ-փառատոններին և այլ միջոցառումներին, ինչպես մայրաքաղաքում, այնպես ել ՀՀ տարբեր մյարզերում: